Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Դարբինյանն ընտրվել է ՌԴ Գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ

Հունիս 02,2022 16:47 Share
Աջակցեք aravot.am-ին
Armen Darbinyan

Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Դարբինյանն ընտրվել է Ռուսաստանի Դաշնության Գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ գլոբալ խնդիրների և միջազգային հարաբերությունների գծով («Համաշխարհային տնտեսություն» ուղղությամբ):

Որոշումը կայացվել է հունիսի 1-ին կայացած ՌԳԱ-ի ընդհանուր ժողովում:

Ռուսաստանի Դաշնության Գիտությունների ակադեմիայի անդամների ընտրությունները, որոնք առաջինն են 2019թ․-ից հետո, ընթանում են հունիսի 1-3-ը Մոսկվայում, որի ավարտից հետո ՌԳԱ-ի ընդհանուր ժողովը կհայտարարի նոր անդամների անունները։

ՌԳԱ-ի նոր կազմն իր նախագահին կընտրի ընթացիկ տարվա սեպտեմբերին։

ՀՌՀ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: