Լրահոս
Օրվա լրահոսը

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի անվտանգության դեպարտամենտի պետի աշխատասենյակում և ավտոմեքենայում ձայնագրող սարք են տեղադրել

Հունիս 08,2022 15:33

Aravot am-ի տեղեկություններով՝ ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ դեռևս չպարզված անձը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի անվտանգության դեպարտամենտի պետի աշխատասենյակում և ավտոմեքենայում, առանց վերջինիս համաձայնության, տեղադրել է ձայնագրող սարք։

Այն հայտնաբերվել է 2022թ. մարտին։

ՀՀ քրեական օրենսգրքի 144 հոդվածի (անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը կամ տարածելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն:

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930