Լրահոս
Օրվա լրահոսը

Սևան-Գավառ ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ. 12 քաղաքացի հոսպիտալացվել են Սևան քաղաքի ԲԿ. ԱԻՆ

Հունիս 11,2022 14:07

Հունիսի 11-ին, ժամը 10:19-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 59-րդ կմ-ին բախվել են «Mercedes C180» (վարորդ՝ Հ. Հ., ծնված 1976 թ.) և «Mercedes-Benz Sprinter» (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1982 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ առկա է վառելիքի արտահոսք:

Մինչև փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենաների ուղևորներ Ա. Մ.-ն (ծնված 1990 թ.), Ո. Զ.-ն (ծնված 1985 թ.), Ջ. Մ.-ն (ծնված 1995 թ.), Ս. Ջ.-ն (ծնված 1993 թ.), Ա. Հ.-ն (ծնված 1988 թ.), Ա. Կ.-ն (ծնված 1994 թ.), Գ. Ե.-ն (ծնված 1994 թ.), Ա. Ա.-ն (ծնված 1985 թ.), Ա. Գ.-ն (ծնված 1998 թ.), Կ. Մ.-ն (ծնված 1997 թ.), Հ. Հ.-ն (ծնված 1976 թ.) և Հ. Ղ.-ն (ծնված 1990 թ.) հոսպիտալացվել են Սևան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և հատուկ տեխնիկայի օգնությամբ «Mercedes-Benz Sprinter» մակնիշի ավտոմեքենան ուղղել և դուրս բերել երթևեկելի հատված։

ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հայ says:

    Գրում եք Սևան _Գավառ ճանապարհին պատահար է եղել,հետո գրում եք որ Երևան Սևան Իջևան ճանապարհին ա եղել ։Դուք ընդհանրապես Հայաստանի ճանապարհներից,քարտեզից ,քաղաքներից տեղյակ եք՞։

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Ենթադրում եմ, որ հարցը (կամ մեղադրանքը) ուղղված է Արտակարգ Իրավիճակների նախարարությանը, որ պաշտոնական հաղորդագրությունն է հրապարակված «Առավոտում»

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930