Լրահոս
Օրվա լրահոսը

Արմինե Ադիբեկյան. «Կոտորվում ենք հայհոյելով, սակայն բացի քրեական գործից՝ ոչ մի բան տեղից չի շարժվում»

Հունիս 22,2022 15:31 Share
Աջակցեք aravot.am-ին

Սոցիոլոգ Արմինե Ադիբեկյանը «Հայելի» ակումբում նշեց, որ վիրավորանքը միշտ էլ եղել է քաղաքական խոսքի մաս: Եվ եթե մարդը մուտք է գործում քաղաքական կամ հանրային դաշտ, պետք է պատրաստ լինի իր հասցեին հայհոյանքներ լսել: «Դա այդպես է ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ երկրագնդի վրա: Մեկը, կարող է, ընդունում է, մեկը՝ չի ընդունում, մեկը առհասարակ անընդունելի է համարում հայհոյանք օգտագործելը, մյուսի համար դա բացարձակապես խնդիր չէ: Ասեմ, որ Նիկոլ Փաշինյանն այդ երկրորդ խմբին է պատկանում:

Ի դեպ, երբ նա լավ պրակտիկա ուներ եւ լայվեր էր մտնում, լայվերից մեկում ասաց, թե հայհոյո՞ւմ են՝ լավ են անում: Եթե հայհոյում են, նշանակում է՝ մենք պետք է լավ աշխատենք: Եվ եթե ճիշտ են հայհոյում, մենք պետք է լքենք մեր պաշտոնները: Հիմա մենք կոտորվում ենք հայհոյելով, սակայն բացի քրեական գործից՝ ոչ մի բան տեղից չշարժվեց: Հրաժարական տվեք՝ պրծեք»,-ասաց սոցիոլոգը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: