Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան․«Բրյուսելում ՀՀ ԱԽ քարտուղարի եւ Ադրբեջանի նախագահի խորհրդականի մակարդակով հանդիպումը Ադրբեջանը բոյկոտել է»

Հունիս 27,2022 21:12

Կա արդյոք առաջխացում հայ-ադրբեջանական խաղաղության հաստատման բանակցությունների նախապատրաստման գործընթացում, երբ կմեկնարկեն բանակցություններն ու  երբ պատրաստ կլինի բուն պայմանագիրը։ Այսօր այս հարցին ի պատասխան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրված առցանց ասուլիսում պատասխանեց՝  Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչներն այդ հարցը քննարկել են, ապա արձանագրվել է, որ դեռ  պետք է մեկտեղվեն պատկերացումները, թե ինչ ձեւաչափով, ինչպիսի տեմպով, ընդհանրապես խաղաղության պայմանագիրն ինչ դրույթներ պետք է ներառի։

«Եց պետք է ասեմ, որ շատ տարօրինակ են Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որտեղ փորձ է արվում ցույց տալ, թե Հայաստանը ձգձգում է խաղաղության պայմանագրի բանակցությունները եւ հետագա ընթացքը։ Այդ հայտարարություններից հետո, քանի որ դրանք իրենց բնույթով տարօրինակ են, Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից առաջարկ է գնացել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն, որպեսզի տեղի ունենա ԱԳ նախարարների հանդիպում, եւ նրանք փորձեն պայմանավորվածություններ ձեռք բերել հետագա ընթացքի վերաբերյալ։ Հենց նախորդ քննարկումների արդյունքում որոշվել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտոնյաներն իրար հետ կապի մեջ պետք է լինեն եւ պետք է  շփումներ ունենան,  որպեսզի հետագա աշխատանքները կազմակերպեն։ Բայց Ադրբեջանն արդեն առնվազն մեկ այդպիսի դեպք ունենք, երբ բոյկոտել է աշխատանքը, այսինքն, ի հեճուկս պայմանավորվածությունների՝ չի ներգրավվել աշխատանքին, եւ նախորդ օրվա ԱԳ նախարարության կողմից հնչած առաջարկին պատասխան չի ստացվել։ Նախնական քննարկումներ եղել են, բայց այս պահին խաղաղության պայմանագրի տեքստ չունենք։

Պայմանավորվածություն է ձեռք բերել շարունակել աշխատանքը։  Իմիջիայլոց, այսօր այդպիսի մի հանդիպում նախատեսված էր, բայց ադրբեջանական կողմը հրաժարվել է այդ հանդիպմանը մասնակցել։ Այդ հանդիպումը նախատեսված էր Բրյուսելում՝ մեր կողմից Անվտանգության խորհրդի քարտուղարի եւ Ադրբեջանի նախագահի խորհրդականի մակարդակով։ Ադրբեջանը մինչեւ այս պահը չի արձագանքել ԱԳ նախարարների հանդիպում անցկացնելու առաջարկին։ Իսկ այս պահին հայ-ադրբեջանական խոսակցության սեղանի վրա, բացի հրապարակվածից, որեւէ այլ փաստաթուղթ չկա»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930