Լրահոս
Օրվա լրահոսը

Հրդեհ Էջմիածին քաղաքում

Հուլիս 11,2022 22:50

Հուլիսի 11-ին, ժամը 13։39-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Չարենցի փողոցում այրվում է չշահագործվող գործարանի տանիք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության Թիվ 2 կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։47-ին, մարվել՝ 19:14-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 700 քմ):

Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է եղել քաղաքապետարանի մեկ ջրատար:

Դեպքի վայրում ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ իրականացնում է հերթապահություն:

ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031