Լրահոս
Օրվա լրահոսը

Իջևանի համայնքապետարանի ավտոպարկը համալրվել է 2 աղբատարով

Հուլիս 26,2022 20:55

Իջևանի համայնքապետարանը ձեռք է բերել Камаз մակնիշի 2 ամբողջովին նոր աղբահավաք մեքենա և 350 աղբարկղ։ Այդ մասին Aravot.am-ին հայտնեց Իջևանի համայնքապետարանի  զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի պետ Արարատ Պարոնյանը։

«Ծրագրի վերջին փուլում ձեռք բերեցիք մեզ անհրաժեշտ աղբատարները և աղբարկղերը։ Մինչ այդ արդեն համայնք էին տեղափոխվել պայմանագրով նախատեսված տեխնիկան, ներհամայնքային տրանսպորտային միջոցները», – հավելեց Արարատ Պարոնյանը։

Ծրագիրն իրականացվել է ՀՏԶՀ-ի հետ համագործակցության արդյունքում։ Հիշեցնենք, որ իրականացվող ծրագրի ընդհանուր արժեքը 304 մլն․ դրամ է։ Համայնքապետարանի ներդրումը կազմել է 15 մլն․ 200․000 դրամ։  Համագործակցության արդյունքում գնված ողջ տեխնիկան և փոխադրամիջոցը կծառայի շուրջ 47000 բնակչի։

Լիա ՃԱՂԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Իջևանի համայնքապետարանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031