Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենաշատ զբոսաշրջիկները Հայաստան են ժամանել Ռուսաստանից

Օգոստոս 08,2022 18:12 Share

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է․ «ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի հաղորդմամբ՝ հուլիս ամսին Հայաստան է ժամանել 188․856  զբոսաշրջիկ։ Ընդհանուր առմամբ՝ առաջին 7 ամսվա ընթացքում մեր երկիր ժամանել է մոտ 770 000 զբոսաշրջիկ։

Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2022 թ․ Հայաստան ժամանած արտասահմանյան զբոսաշրջիկների թիվը կազմել է 588 731՝ ավելանալով 2,4 անգամ, մինչդեռ 2021 թվականի նույն ժամանակահատվածին այդ ցուցանիշը կազմել է 243 076 հոգի։

Ամենաշատ զբոսաշրջիկները Հայաստան են ժամանել Ռուսաստանից (251 035 հոգի կամ ընդհանուրի 42,6%-ը), Վրաստանից (4703 հոգի կամ 10,7%) և Իրանից (48122 մարդ կամ 8,2%)»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031