Լրահոս
Խլացված հարցեր
Օրվա լրահոսը

Չշահագործվող ավտոբուսները կփոխադրվեն նոր հավաքակայան՝ Նոր Նորքում գտնվող նախկին կաթսայատան տարածք

Օգոստոս 11,2022 17:58 Share
Աջակցեք aravot.am-ին

Երևանի քաղաքապետարանն Ասիական զարգացման բանկի հետ իրականացվող ծրագրով Թևոսյան փողոցում գտնվող ավտոբուսների հիմնական հավաքակայանն առաջիկայում կվերանորոգի և այնտեղ կտեղակայի նոր ավտոբուսներ՝ համապատասխանեցնելով եվրոպական չափորոշիչներին: Չշահագործվող և նորոգման ենթակա ավտոբուսները կտեղափոխվեն նոր հավաքակայան:

«Նոր հավաքակայանի համար ընտրվել է Նոր Նորքում գտնվող նախկին կաթսայատան, համայնքային սեփականություն հանդիսացող տարածքը:

Քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության և Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ուժերով տարածքը մաքրվում է աղբից և համապատասխանեցվում: Այս հավաքակայանը նախատեսված է պահեստային 120-130 մեքենայի կայանման համար, որոնց մի մասը, մասնավորապես, «Բոգդան» և «Պազ» մակնիշի մեքենաները, շահագործումից դուրս են եկել և դրված են աճուրդի, իսկ շուրջ 80 «Հայգեր» մակնիշի ավտոբուսներն էլ, պահեստամասերով համալրումից հետո, կվերանորոգվեն և կշահագործվեն մինչև 2025թ. հուլիսը»,- տեղեկացրել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը:

Տարածքում հսկողություն սահմանելու և ավտոբուսները պահպանելու նպատակով «Երքաղլույս» ընկերությունը կանցկացնի արտաքին լուսավորություն:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: