Լրահոս
Օրվա լրահոսը

Այս ռուս զույգը, իրենց շան հետ, գանձ էր: Սա շատ կարևոր փորձ է, որը պետք է կրկնօրինակել Հայաստանում. Իոաննիսյան

Օգոստոս 17,2022 10:36

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը

Այս ռուս զույգը, իրենց շան հետ, գանձ էր և շատ լավ փորձի աղբյուր

Նկարում ՌԴ Կալինինգրադի շրջանից Հայաստան տեղափոխված զույգ է` իրենց շան հետ։ Զույգը Կալինինգրադում կամավորագրվել էր փրկարար ծառայությանը և շան հետ միասին անցել վերապատրաստումներ։

Տեղեկանալով «Սուրամլու»-ի ավերակների տակ հնարավոր ողջ մնացած անձանց մասին` վթարի հաջորդ օրվանից եկել էին կամավոր օգնելու։ Մի կողքի վրա կանգնում էին, չէին խանգարում և փրկարարների հրահանգներով գալիս` շանը տեղանքը «հոտոտացնում» էին։

Նախկինում, Կալինինգրադում, իրենք սովորել էին աղետների ու պատահարների ժամանակ փրկարարների հետ համագործակցության կարգը ու ստացել էին համազգեստ (գազարագույն շապիկները), իսկ շունը վարժեցվել էր կորած անձանց որոնումների վրա։

Կարծում եմ, սա շատ կարևոր փորձ է, որը պետք է կրկնօրինակել Հայաստանում։ Բոլոր ցանկացողները պետք է անդամագրվեն կամավոր փրկարարական ջոկատներում, անցնեն որոշակի վերապատրաստում, ստանան կամավորի համազգեստ ու սաղավարտ և աղետների ու պատահարների ժամանակ, ցանկության դեպքում, գրագետ կերպով օգնեն փրկարար ծառայությանը։

Իսկ շուն ունեցող քաղաքացիներին ԱԻՆ-ը պետք է առաջարկի, որ շներին սովորեցնեն մարդ որոնել։ Այդ շները կլինեն իրենց տներում, կապրեն սովորական տնական շան կյանքով, բայց աղետների դեպքում կկարողանան օգնել փրկարարներին։

Հ.Գ. Մենք սեյսմիկ ռիսկով երկիր ենք, մենք պետք է պատրաստ լինենք վատ սցենարներին։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031