Լրահոս
Օրվա լրահոսը

Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

Օգոստոս 19,2022 14:39 Share

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել անհատ ձեռնարկատեր Արտյոմ Նազարյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Տիգրան Մեծի 31/3) և պարզել, որ այն գործում է սանիտարահիգիենիկ խախտումներով: 

Մասնավորապես՝ օբյեկտում նախատեսված չեն եղել համապատասխան տարածքներ և անհրաժեշտ հարմարություններ աշխատանքային գործիքների, պարագաների պահման համար, չեն եղել կենցաղային տարածքներ (սանհանգույց, լվացարաններ, հանդերձարան և այլն), չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ կանխելու համար կենդանիների մուտքը սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման և տեղափոխման տարածքներ:

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել