Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին ներկայացվել են իրավական, մշակույթային, բնապահպանական, քաղաքաշինական և այլ խնդիրներ

Օգոստոս 23,2022 23:35 Share

Այսօր Հատիս լեռան պահպանության քաղաքացիական նախաձեռնության մասնակիցները հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին:

Դեսպանին ներկայացվել են իրավական, մշակույթային, բնապահպանական, քաղաքաշինական և այլ խնդիրներ՝ կապված Հատիս լեռան ապօրինի օտարման և այնտեղ կատարված  ապօրինի շինարարական աշխատանքների հետ։

Քննարկվել են նաև քաղաքացիական հասարակության, օրենքի գերակայության և իրավահավասարության դերը Հայաստանում կայուն զարգացող Ժողովրդավարության և վստահելի ներդրումային միջավայրի ձևավորման հարցում։

«Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել