Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Խաչատուրյանն ընդունել է IBM ընկերության փոխնախագահ, դոկտոր Լեոն Սթոկին

Սեպտեմբեր 06,2022 16:24

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է IBM ընկերության Էլեկտրոնային նախագծման ավտոմատացման (EDA) խմբի փոխնախագահ, դոկտոր Լեոն Սթոկին, որն արժանացել է Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի:

Ողջունելով հյուրին նախագահ Խաչատուրյանը մասնավորապես նշել է. «Ուրախ եմ Ձեզ նախագահական նստավայրում ընդունելու համար, մեզ համար պատիվ է, որ այսպիսի հնարավորություն ունենք գնահատել Ձեր աշխատանքը: Իրականում Ձեր նման մարդիկ ոգևորում են շատերիս»:

Նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ այսօրինակ մրցանակաբաշխությունները նաև լավ հնարավորություն են ընձեռում համաշխարհային ազդեցություն ունեցող ընկերությունների ներկայացուցիչներին այցելել Հայաստան, ծանոթանալ հայ գիտնականների հետ, որոշ առումով նաև նպաստում են բարձր տեխնոլոգիաների ոլորտում Խորհրդային Հայաստանի ունեցած լավագույն ավանդույթների վերականգնմանը:

Դոկտոր Լեոն Ստոկը շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարձր գնահատանքի համար նշել է, որ իր համար մեծ պատիվ է գտնվել Հայաստանում և արժանանալ նման բարձր մրցանակի, որը շատ պարտավորեցնող է:

Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանն ու Լեոն Սթոկը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում առկա հնարավորությունները, դրանց կիրառման ուղղությունները, ինչպես նաև այս ոլորտում Հայաստանի և միջազգային ընկերությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930