Լրահոս
Օրվա լրահոսը

«Առնվազն Դուք՝ որպես դատավոր պիտի փորձեիք պարզել՝ մարիխուանան ինչպես է հայտնվել իմ մեքենայում». Գերասիմ Վարդանյան

Սեպտեմբեր 08,2022 20:10

«Առնվազն Դուք՝ որպես դատավոր, գոնե պիտի փորձեիք պարզել՝ մարիխուանան ինչպես է հայտնվել իմ մեքենայում»,- Երևան քաղաքի դատարանի Կենտրոն նստավայրում (դատավոր Կարեն Ֆարխոյան) ընթացող Թադեւոս Ավետիսյանի օգնական, ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանի վերաբերյալ քրեական գործով դատական նիստի ընթացքում հայտարարեց Գերասիմ Վարդանյանը՝ դիմելով նախագահող դատավորին:

Նա վստահեցրեց՝ ամբողջ կյանքում նույնիսկ ծխախոտ չի օգտագործել ու պատմեց. «Ինձ Դիլիջանից բերման ենթարկեցին, մի քանի ժամ մեքենան Արտաշատի բաժնում էր, բանալիներն էլ իրենց մոտ: Դանակահարության կասկածանքով էին ինձ բերման ենթարկել: Դա հանվեց, իսկ մարիխուանան թողեցին: Մեքենան պետք է տեղում խուզարկվեր, պլոմբեին ու բերեին տուգանային հրապարակ: Դա չի արվել: Հետո խուզարկում են, իբր թե մարիխուանա էին հանել: Ասում էին ստորագրի, չստորագրեցի: Արյան փորձաքննությամբ պարզվեց, որ իմ արյան մեջ նման նյութ չկա: Բայց չկարճեցին, քանի որ պատվեր էր: Ասում են՝ կարող է ինքը չի օգտագործել, բայց ինքն է իրացնում, իրենն է: Լավ է չասացին, թե մարիխուանան Արարատ Միրզոյանի գրպանում էր, մահափորձի ժամանակ գրպանից ընկել է, Գերասիմը դրել է իր մեքենայի մեջ»:

Գերասիմ Վարդանյանը վրդովված ասաց՝ եթե պետք է նստեմ, ասեք ինչքան, քանի տարի, ամիս, էլ չգնանք, գանք: Բայց նաև վստահեցրեց՝ դրանից իր հայացքները չեն փոխվելու: «Ինչ Դաշնակցությունը որոշել է, իմ ընկերները մինչև վերջ պիտի անեն»:

Հիշեցնենք՝ ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը ձերբակալվել է դեռեւս մեկուկես տարի առաջ հարուցված քրեական գործի շրջանակում․ մեղադրվում է 2020թ․ նոյեմբերի 9-ին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զանգվածային անկարգություններ կազմակերպելու և լրագրողի աշխատանքը խոչընդոտելու մեջ («Ազատություն» ռ/կ-ի գրասենյակ ներխուժման փորձ): Նա կալանավորվել է այս տարվա մայիսին՝ Դիմադրության շարժման անհնազանդության գործողությունների ժամանակ։ Վերջերս դատարանը եւս երկու ամսով երկարացրեց Գերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետը:

Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին՝ ժամը 17:00-ին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930