ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը
Արսեն Թորոսյանը, որը հանդես է գալիս որպես ՀՀ իշխող ուժի պատգամավոր և կոչված է սպասարկելու մեր պետության ազգային ու անվտանգային շահը, իր ադրբեջանահաճո գործելաոճի համար մի օր հավանաբար կարժանանա «Հեյդար Ալիևի» անվան մրցանակին։
Ցավոք, նա միակը չէ այդ թիմում, ավելին` որոշում կայացնողի չհնչեցրած մտքերն է արտահայտում…
Իսկ միտքը ամբողջությամբ սուտ է, քանի որ ազգերի ազատ ինքնորոշման իրավունքի իրացման դեպքում Արցախը լինելու էր կամ անկախ, կամ էլ ՀՀ–ի կազմում: Հենց այդ պատճառով էլ Ադրբեջանը չգնաց խնդրի խաղաղ կարգավորման ճանապարհով: Առողջապահության նախկին նախարարը, որը դարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների «գիտակ» և «պատմաբան» նաև խոստովանեց, որ իշխող ուժը հրաժարվել է իր նախընտրական ծրագրից, քանի որ որոշել է հարմարվել նոր պայմաններին:
Ցանկացած ժողովրդավար երկրում այս հայտարարությունից հետո պետք է սկսվի իմպիչմենտի գործընթաց, քանի որ մեծամասնությունը, որը ընտրել է ղեկավար, այլ ծրագրի օգտին է քվեարկել, ըստ որի՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, ավելին՝ անգամ դրված էր Հադրութի և Շուշիի դեօկուպացիայի հարցը:
Կարդացեք նաև
Թող ՔՊ-ն «նոր պայմաններին համահունչ» ծրագիր ներկայացնի, նոր կիմանան՝ ունե՞ն մանդատ Արցախն Ադրբեջանին հանձնելու, թե՝ ոչ:


















































