Լրահոս
Օրվա լրահոսը

Իմ հանդիպումներից հասկացել եմ, որ ժողովուրդը փոփոխություն է ուզում. Վահրամ Սուքիասյան 

Սեպտեմբեր 11,2022 23:55

Սեպտեմբերի 25-ին Բերդ համայնքում կայանալիք ավագանու համամասնական ընտրություններին ընդառաջ՝ ակտիվ քարոզարշավ է ընթանում Տավուշի սահմանամերձ գոտում : ՔՊ կուսակցության  նախընտրական ցուցակը գլխավորող Վահրամ Սուքիասյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ յուրաքանչյուր օր այցելում են գյուղական բնակավայրեր,ներկայացնում իրենց նախընտրական ծրագրերը:

«Բնակիչների տրամադրվածությունը շատ լավ է, շատ դրական: Իմ հանդիպումներից հասկացել եմ, որ ժողովուրդը փոփոխություն է ուզում, արդեն քանի տարի է` ամեն ինչ նույնն է: Ժողովուրդը պետք է հասնի այդ փոփոխությանը: Բնակիչների խնդիրները հիմնականում նույն բնույթի են` կապված ոռոգման ջրի հետ: Պատրաստ ենք լսել բոլորի խնդիրները և հետագայում դրանք լուծել: Ընտրություններում մեր շանսերը գնահատում եմ շատ բարձր և կարծում եմ, որ հաղթանակն անխուսափելի է: Հակառակ թիմի շանսերի հետ կապված ձեր հարցին կոռեկտ չեմ համարում պատասխանել: Եկեք սպասենք ընտրություններին, արդյունքը բոլորդ կտեսնեք»,- նշեց Սուքիասյանը:

Լիա ՃԱՂԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ Վահրամ Սուքիասյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930