Լրահոս
Օրվա լրահոսը

Առողջապահության նախարարը Սյունիքի մարզում այցելել է քաղաքացիական և զինվորական հոսպիտալներ

Սեպտեմբեր 19,2022 10:41

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ֆեյսբուքյան գրառումը

Այսօր ու միշտ մեր ամբողջ բուժանձնակազմը մեկ մարդու պես կանգնած է մեր երկրի պաշտպանության համար։

Քաղաքացիական և զինվորական հոսպիտալները համակարգված աշխատում են անհրաժեշտ բժշկական օգնությունը հնարավորինս արագ և արդյունավետ իրականացնելու ուղղությամբ:

Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի արդյունքում տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած անձինք շարունակում են բուժումը հանրապետության բժշկական կենտրոններում։

Այցով Սյունիքի մարզում եմ։ Եղել եմ Զանգեզուրի կայազորային հոսպիտալում, Կապանի, Գորիսի բժշկական կենտրոններում, Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնում, ծանոթացել բժշկական օգնության կազմակերպման ընթացքին։

Այցի ժամանակ ներկայացվեց Ադրբեջանի հավանական ագրեսիաների դեպքում բժշկական կենտրոնների պատրաստվածության աստիճանը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930