Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Որոշ երկրների վայ վերլուծաբաններ կարծում են, թե դեռ պետք է պարզեն՝ Ջերմուկի վրա ադրբեջանցինե՞րն են հարձակվել, թե՞ հայերը. Սերգեյ Բագրատյան

Սեպտեմբեր 20,2022 15:24 Share

ԱԺ անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի ֆեյսբուքյան գրառումը

Այս օրերին քաղաքակիրթ աշխարհը դատապարտում է Ադրբեջանի հարձակումը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, սակայն որոշ երկրների վայ վերլուծաբաններ կարծում են, թե դեռ պետք է պարզեն՝ Ջերմուկի վրա ադրբեջանցինե՞րն են հարձակվել, թե՞ հայերը։

Սրանց նմաններին հորդորում եմ ճանաչել իրենց չափը և մեր պետական սահմանները, իսկ սրանց ձայնակցող որոշ գործարարներին առաջարկում եմ զսպել հայերի նկատմամբ ատելության խոսքը, ոչ թե հակառակը։

Վաղը ՀՀ անկախության օրն է և մենք խորը գիտակցումով, ողջ հայության ներուժը գործի ենք դնելու հանուն անկախ պետականության հարատևության։ Միասնական լինենք։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել