Լրահոս
Օրվա լրահոսը

Հարձակում է տեղի ունեցել «Բաց հասարակության հիմնադրամներ»-ի Հայաստանի գրասենյակի վրա. «Ազատություն»

Նոյեմբեր 11,2020 17:54

Հարձակում է տեղի ունեցել «Բաց հասարակության հիմնադրամներ»-ի Հայաստանի գրասենյակի վրա,- հայտնում է «Ազատություն»-ը: Սոցիալական ցանցերում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, թե ինչպես են անհայտ անձինք կոտրում ավելի շատ որպես «Սորոսի» գրասենյակ հայտնի կազմակերպության դուռը, այնուհետև ներս մտնելով ջարդուփշուր անում գույքը: Դեպքը տեղի ունեցել նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը:

Ոստիկանությունից «Ազատությանը» հաղորդեցին, որ «Բաց հասարակության հիմնադրամներ»-ի հայաստանյան գրասենյակի վրա հարձակման մասին լուրը ստացել են առավոտյան 9:45, այցելել են գրասենյակ, կազմել արձանագրություն։ Ըստ հաղորդման՝ հարձակումը տեղի է ունեցել լուսադեմին՝ ժամը 3:00-ին: Ի դեպ, հենց նույն օրը, լուսադեմին՝ ժամը 4-ի սահմաններում հարձակման փորձ եղավ նաև «Ազատություն» ռադիոկայանի երևանյան գրասենյակի վրա:

Անուշ ՄԿՐՏՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30