Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Քրիստինե Վայգանդը վերահաստատել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի պատրաստակամությունը գործակցելու մանկապարտեզների, դպրոցների, բուհերի աղետների ռիսկի կառավարման կարողությունների զարգացման հարցերում

Հոկտեմբեր 18,2022 17:51

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ տիկին Քրիստինե Վայգանդին: Հանդիպմանը մասնակցել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի Կլիմայի փոփոխության ծրագրի ղեկավար Վիգեն Շիրվանյանը և ԱԻ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը։

Նախարար Փամբուխչյանը բարձր է գնահատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ 2010 թվականից մեկնարկած համագործակցությունը և վստահություն հայտնել արդյունավետ գործակցության շարունակականության վերաբերյալ:

Գերատեսչության ղեկավարը համագործակցության հնարավոր ուղղություններ դիտարկելու համար առանձնացրել է մի շարք հնարավորություններ՝ մասնավորապես, սեյսմիկ ռիսկերի վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանն ուղղված ծրագրերի մշակումը, ԱԻՆ հոգեբանական ծառայության կարողությունների կիրառմամբ մանկապարտեզներում, դպրոցներում, բուհերում աղետներին հոգեբանական պատրաստվածության բարձրացման ծրագրերի համատեղ իրականացումը, դպրոցների բուժանձնակազմի վերապատրաստման հնարավորությունը՝ արտակարգ իրավիճակներում առաջին օգնության ցուցաբերման կարողությունների զարգացման նպատակով։

Քրիստինե Վայգանդը շնորհակալություն է հայտնել նախարարին ջերմ ընդունելության համար և վերահաստատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի պատրաստակամությունը սերտորեն գործակցելու մանկապարտեզների, դպրոցների, բուհերի աղետների ռիսկի կառավարման կարողությունների զարգացման, աղետների ռիսկի նվազեցման կրթական ծրագրերի ներդրման հարցերում։

ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31