Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի երկրագիտական թանգարանի տնօրեն ժ/պ՝ բողոքի ցույցերով հայտնի դպրոցից

Հոկտեմբեր 25,2022 18:07

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի որոշմամբ՝ աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալու կապակցությամբ հոկտեմբերի 20-ից դադարեցվել են «Շիրակի երկրագիտական թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Արտաշես Բոյաջյանի լիազորությունները։

Վերջինս թանգարանի 30 տարվա գիտաշխատակից է, 2017 թվականից՝ հինգ տարի շարունակ զբաղեցնում էր թանգարանի տնօրենի պաշտոնը։

Մարզպետի մեկ այլ որոշմամբ՝ թանգարանի տնօրենի ժ/պ է նշանակվել Մերուժան Մինասյանը, մարզպետը հիմք է ընդունել նրա՝ հոկտեմբերի 21-ին ներկայացրած դիմումը։

Այս նշանակումը ուշագրավ է նրանով, որ Մերուժան Մինասյանը Գյումրու՝ բողոքի ցույցերով հայտնի դարձած թիվ 25-ի դպրոցի պատմության ուսուցիչն է։

Այն Գյումրու լավագույն դպրոցներից է, որի անձնակազմը և ծնողները երկու տարի առաջ տևական ժամանակ պայքարում էին, որ տնօրեն նշանակվի հենց Մերուժան Մինասյանը։

Հիշենենք, որ նրանց բողոքը ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի դեմ էր, որի որոշմամբ տնօրեն էր նշանակվել Գյումրու դպրոցներից մեկի փոխտնօրեն Իրինա Բաղդասարյանը՝ հավաքելով ընդամենը երկու ձայն, մինչդեռ Մերուժան Մինասյանը չորս ձայն էր հավաքել։

Իրինա Բաղդասարյանը երբևէ չէր աշխատել այդ դպրոցում, բողոքավորներին զայրացրել էր այն հանգամանքը, որ նա Շիրակի մարզպետարանի իրավաբանական վարչության պետ Գեղամ Բաղդասարյանի քույրն է, որի միջոցով էլ լուծել էր հարցերը։

Ինչևէ, համառ պայքարից, նույնիսկ ԱԱԾ-ի ու ոստիկանության սպառնալիքներից հետո դպրոցի տնօրեն դարձավ Իրինա Բաղդասարյանը։ Այժմ կրքերը հանդարտված են։

Մերուժան Մինասյանն այսօրվանից երկրագիտական թանգարանի տնօրենի ժ/պ է։

Պեղումներ կատարող, հնագիտական բացառիկ նմուշներ հայտնաբերող, 92 տարվա պատմություն ունեցող թանգարանը մեծ ճանաչում ունի։ Թանգարանի պահոցում 30 հազարից ավելի ցուցանմուշներ կան, որոնք Շիրակի մարզի նյութական և հոգևոր մշակույթն են արտացոլում։ Այստեղ անգամ պահվում են հին քարե դարի՝ 5000 տարվա վաղեմության նմուշներ, երաժշտական գործիքներ, կարպետներ, զարդեր, զենքեր։

Հետաքրքիրն այն է, որ թանգարանի տնօրենի ժ/պ է նշանակվել դպրոցաշինության ակունքներում կանգնած, սակայն թանգարանի հետ բացարձակապես կապ չունեցող անձը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարները՝ թանգարանի էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31