Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեն Սիմոնյանը Սամարղանդում մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների հանդիպմանը

Հոկտեմբեր 28,2022 16:12

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 28-ին Սամարղանդում մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների հանդիպմանը:

Հանդիպման նպատակը երիտասարդության շրջանում մշակույթի ոլորտում համագործակցության եւ փորձի փոխանակման կազմակերպումն էր:

ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ, ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն եւ Բելառուսի Ազգային ժողովի Հանրապետության խորհրդի նախագահ Նատալյա Կոչանովան ներկայացրել են երիտասարդության շրջանում հաջողությամբ իրականացված պիլոտային ծրագիրը եւ առաջարկել ԵԱՏՄ անդամ մյուս երկրներին միանալ նախաձեռնությանը: Ծրագրով՝ երիտասարդների համար էքսկուրսիա է կազմակերպվում այն տարածքներ, որտեղ տեղի են ունեցել Հայրենական մեծ պատերազմի թեժ մարտերը:

Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանը միանում է ծրագրին:

ՀՀ ԱԺ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31