Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ զոհվում է՝ ընդունելի է, երբ պայքարում է հայրենիքի ու պետականության պահպանման համար, ընդունելի չէ՞». Սոֆյա Հովսեփյան

Նոյեմբեր 07,2022 13:19

ԱԺ նախկին անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի ֆեյսբուքյան գրառումը

Քարոզչամեքենան գործի դրվեց…

Որքան անհասկացող կա գրում է. «Հոգևորականը չպետք է քաղաքականությամբ զբաղվի»:

Լո՞ւրջ…

Իսկ հոգևորականը պետք է զենք վերցնի ու պատերազմի մասնակցի՞…

Այսինքն, երբ զոհվում է, ապա ընդունելի է, երբ պայքարում է հայրենիքի ու պետականության պահպանման համար, ընդունելի չէ՞։ Պատերազմին էլ է նույն բանի համար մասնակցում` հայրենիքի ու պետականության։

Գիտե՞ք, որ հայր Մկրտիչը մինչ օրս անհայտ կորած է, գիտե՞ք, որ Նարեկ սարկավագը և ուրիշներ զոհվեցին, գիտե՞ք, Դավիթ սարկավագը, որը հրաշքով փրկվեց արկի պայթյունից ու գիտե՞ք որտեղ է հիմա, չէ՜ չգիտեք, գնացել է Դադիվանք։ Դադիվանքը մի խումբ երիտասարդ հոգևորականներ են պահում` ամեն օր կյանքի ու մահվան հետ կռիվ տալով, գիտե՞ք, որ մինչ էս պահը Դադիվանքը մզկիթի չի վերածվել, դա նույն հոգևորականների ջանքերով է…

Չէ՜, լիքը բան դուք չգիտեք և դժվար էլ իմանաք, դուք գիտեք միայն չմտածված խոսել, ինչ տեքստ տան` հիմարաբար կրկնեք ու չխորանաք, ո՛չ երկրի խնդրի, ո՛չ էության մեջ:

Միքայել սրբազանը մի անգամ ասաց. «Էդ, որ պայքարում են եկեղեցի սարքելու դեմ, հեչ չե՞ք մտածել, որ եկեղեցին կառուցել են երկրի սահմանները ընդգծելու համար և հենց եկեղեցու առկայությամբ է, որ կարողանում ես խոսել քոնը լինելու, քո երկիրն ունենալու, քո սահմանն ունենալու մասին:

Իսկ դա քաղաքական է, թե՞ լավ է …

Չէ՜, չենք մտածել…

Դե խաղաղություն ձեր կարճ մտքին, որ մի օր հասնենք արժանապատիվ խաղաղության:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930