Լրահոս
Օրվա լրահոսը

Փայտանյութով բարձված 20-ից ավելի մեքենա. Լոռու պարեկները շարունակում են ապօրինի ծառահատումների դեմ արդյունավետ պայքարը

Նոյեմբեր 08,2022 18:48

Պարեկային ծառայության Լոռու մարզի ստորաբաժանման ոստիկանները շարունակում են հետևողական պայքարը ապօրինի ծառահատումների դեմ։ Օրերս նրանք հայտնաբերել են տարբեր մակնիշների 20-ից ավելի տրանսպորտային միջոց, որոնք բարձված են եղել տարբեր ծավալի փայտանյութով։

Մարզի տարբեր բնակավայրերում պարեկները ստուգման են ենթարկել «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 5 մեքենա, որոնք բեռնված էին ընդհանուր մոտ 12 խորանարդ մետր փայտանյութով։ Լոռու պարեկները հայտնաբերել են նաև «Գազել» մակնիշի երկու տրանսպորտային միջոց, որոնք բեռնված էին ընդհանուր մոտ 6,5 խորանարդ մետր փայտանյութով։ Մեքենաները տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։

Պարեկները ստուգման են ենթարկել նաև «ՈւԱԶ» մակնիշի երկու մեքենա, որոնք բեռնված էին փայտանյութով՝ ընդհանուր 3 խորանարդ մետրից ավելի ծավալով։

Բացի այդ, Լոռու տարբեր բնակավայրերում պարեկները ստուգել են տարբեր մակնիշների թեթև մարդատար 7 մեքենա։ Դրանց և՛ սրահներում, և՛ բեռնախցիկներում հայտնաբերվել է տարբեր ծավալի փայտանյութ՝ ընդհանուր 5 խորանարդ մետրից ավելի։

Լոռու պարեկները ստուգել են նաև տարբեր մակնիշի չորս խոշոր բեռնատար մեքենաներ, որոնք բարձված էին ընդհանուր 30 խորանարդ մետրից ավելի փայտանյութով։ Խոշոր բեռնատար մեքենաները, որոնցից մեկը հաշվառման համարանիշեր չի ունեցել, տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածքներ։

Դեպքերի հանգամանքները, այդ թվում՝ փայտանյութի ձեռք բերման օրինականությունը պարզվում են, իսկ Լոռու պարեկների պայքարն ապօրինի ծառահատումների դեմ՝ շարունակվում:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930