Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորցիների սիրելի «Թթու ջուրը» ցամաքել է. «Ինչ-որ մեկը եկել է հանքից փականը փակել»

Նոյեմբեր 11,2022 21:20

Լոռեցիներին հայտնի Վարպետ Մնոն ֆեյսբուքյան իր էջում բարձրաձայնում է, որ վանաձորցիները զրկվում են իրենց սիրելի «Թթու ջրից»: Նա գրել է, որ մոտ մեկ շաբաթ է կառուցված ցայտաղբյուրից «Թթու ջուրը» գրեթե չի գալիս. «Ինչ-որ մեկը եկել է հանքից փականը փակել, եւ ջուրը այնքան է կամացացրել, որ երկու ցայտաղբյուրները լրիվ ցամաքել են։ Իսկ մայր աղբյուրը այնքան կամաց է գալիս, որ մեկ շիշ ջուր լցնելու համար պետք է ժամերով հերթ կանգնենք»,- գրել է Վարպետ Մնոն:

Վերջինս նշել է, որ որպես անհանգստացած քաղաքացի խնդրում է պատկան մարմինների ուշադրությունը, որպեսզի խնդրին տան լուծում:

Առաջիկայում Aravot.am-ը կփորձի կապ հաստատել համապատասխան անձանց հետ, պարզելու համար, թե ո՞րն է պատճառը:

«Թթու ջուր» կոչված այս տարածքը տասնամյակներ շարունակ համարվում է վանաձորցիների սիրելի տեսարժան վայրերից մեկը: Տեղանքը կոչվում է «Թթու ջուր», քանի որ այստեղ կառուցված 3 աղբյուրներից հանքային բնական ջուր է հոսում:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վարպետ Մնոյի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930