Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեծ գլուխը». հայ-իրանական համագործակցության արդյունքում ներկայացում է բեմադրվում

Նոյեմբեր 20,2022 19:22

Իրանական «MokhTalafat Art Group»-ը միջազգային բազմարվեստ արտադրական ընկերություն է, որը հիմնադրվել է Թեհրանում։ Ընկերության գործադիր տնօրենը Արման Շիրալի Նեջադն է։ Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց գլխավոր նպատակն Իրանի թատերական ասպարեզում չափանիշները բարձրացնելն է` հանդիսատեսի դատին հանձնելով բարձրարժեք ներկայացումներ։

Հայաստանում «MokhTalafat Art Group»-ը նախագծով հանդես է գալիս Երևանի թատրոնի և կինոյի պետական ​​ինստիտուտի ուսանողների հետ:

Շոկուֆե Ահմադի

«Մասնակցելով «High Fest» կատարողական արվեստների միջազգային փառատոնին և տեսնելով Հայաստանի ներկայացումները և հանդիսատեսի մեծ հետաքրքրությունը՝ ես հետաքրքրվեցի մեր հայ ընկերների հետ համագործակցությամբ։ Կարծում եմ՝ թատերական միջավայրում շատ ընդհանուր բաներ ունենք»,-մեզ հետ զրույցում նշեց դերասան Արադ Էնթեզարը, որը խմբի ամենաերիտասարդ անդամն է։

Արադ Էնթեզար

«Մեծ գլուխը» ներկայացումը բեմադրման փուլում է։ Ներկայացման պրոդյուսերը Լիլիթ Մովսիսյանն է։

Արման Շիրալի Նեջադ

Ներկայացման գաղափարական հիմքում փախուստն է այն ցավից, որի մեջ խճճված է մարդը, որը դրանից փախչելու համար պետք է փնտրի ու գտնի Աստծուն՝ նախ գտնելով իրեն ու իր հանգստությունը: Ներկայացման բեմադրիչը Արման Շիրալի Նեջադն է։
Ներկայացման մեջ զբաղված են ինչպես իրանցի դերասաններ (Շոկուֆե Ահմադի, Արադ Էնթեզար), այնպես էլ հայ դերասաններ, որոնք ԵԹԿՊԻ ուսանողներ են (Արմեն Ջրբաշյան, Մարիամ Զաքարյան, Կարեն Հարությունյան, Մարիամ Մելիքյան)։ Ռեժիսորի օգնականը Էլզա Մամունցն է։

Նշենք, որ առաջնախաղը նախատեսվում է սույն թվականի դեկտեմբերին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930