Լրահոս
Օրվա լրահոսը

Ջեյմս Ուորլիք․ «Ես չեմ հավատում, որ համապարփակ Խաղաղության համաձայնագիր հնարավոր է կարճաժամկետ հեռանկարում»․ «168 ժամ»

Նոյեմբեր 24,2022 09:45

168TV-ը զրուցել է ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ նախկին համանախագահ, ամերիկացի դիվանագետ Ջեյմս Ուորլիքի հետ:

– Տարեվերջին կհաջողվի՞ ստորագրել, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագիր:

– Ես չեմ հավատում, որ համապարփակ Խաղաղության համաձայնագիր հնարավոր է կարճաժամկետ հեռանկարում: Կան հարցեր, որոնք պետք է համաձայնեցվեն առաջին հերթին: Առաջին կարևոր հարցը, և հատկապես հայերի համար, ԼՂ կարգավիճակի հարցն է, որը մնում է ապագային: Բայց կան նաև այլ հարցեր, հաղորդակցությունները, բնական ռեսուրսները, փախստականների հարցը: Այս բոլորը պետք է բանակցվեն: Մեկ այլ հարց, որը ևս դեռ պետք է լուծվի՝ դա փաստացի հայ-ադրբեջանական սահմանն է, և ես կարծում եմ, որ կարևոր է խուսափել ապագա հակամարտությունից՝ լուծելով այդ հարցը։ Դա անելու եղանակները պետք է ընդունելի լինեն կողմերի համար:

– Ձեր կարծիքով՝ ԼՂ ժողովրդի ինքնորոշման հնարավորություն այլևս չկա՞:

– Ոչ, ես այդպես չեմ կարծում: Սա բարդ հարց է, բայց Հելսինկյան սկզբունքներն օրակարգում են, և այդ շարքում ամենակարևոր սկզբունքներից մեկն ինքնորոշման իրավունքն է: Եվ գիտե՞ք, ադրբեջանցիները մշտապես ընդունել են դա: Թե դա հստակորեն ի՞նչ է նշանակում ԼՂ կոնտեքստում, պետք է համաձայնեցվի Ադրբեջանի հետ և ներառի քննարկում ԼՂ, այսպես կոչված, իշխանությունների, ինչպես նաև ԼՂ ժողովրդի հետ: Սա կարևոր որոշում է, նրանց ճակատագիրն է որոշվում այս բանակցային գործընթացով:

– ՀՀ իշխանությունները կարծում են, որ ապագա Խաղաղության համաձայնագիրը պետք է ունենա ոչ միայն միջնորդ, այլև երաշխավոր կամ երաշխավորներ, քանի որ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ եթե չկա երաշխավոր, ապա տեսականորեն և պրակտիկորեն կարելի է ստորագրել Խաղաղության համաձայնագիր և դրանից 12 ժամ անց՝ պատերազմ կարող է սկսվել: Ըստ Ձեզ, ԱՄՆ-ը պատրա՞ստ է լինել երաշխավոր:

– Ես չեմ կարող ԱՄՆ-ի անունից խոսել, բայց վարչապետ Փաշինյանը ճիշտ է, որ պետք է միջազգային երաշխիք, ինչ համաձայնություն էլ որ չկայացվի: Ես կարծում եմ, որ տեղում պետք են միջազգային խաղաղապահներ և ոչ միայն ռուսական խաղաղապահներ: Կարծում եմ՝ պետք է նաև հանձնառություն՝ խաղաղապահ ուժեր տրամադրելու համար, որը պարտադիր չէ, որ նշանակի զինված զորքեր: Բայց նմանատիպ միջազգային ներկայություն հարկավոր է՝ երաշխավորելու համար խաղաղությունը: Ըստ իս, եվրոպացիները և այլք պետք է մասնակցեն: Կարծում եմ՝ վարչապետ Փաշինյանի կողմից սխալ է ասելը, որ նա ողջունում է ռուսական խաղաղապահներին հաջորդ երկու տասնամյակների համար: Լավ, ինչպե՞ս կարող ես դու նման բան ասել, երբ տեղում չկա շրջանակ, Խաղաղության համաձայնագիր: Ես կասեի, որ խաղաղապահ ուժերի հարցը որոշելուց առաջ պետք է լինի շրջանակ, շարունակական քննարկում այն հարցերի շուրջ, որոնք մենք նշեցինք:

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930