Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Կարել Հանսայի «Արեւելքի արհավիրքները» գրքի հայերեն թարգմանությունը ներկայացվեց Պրահայի Կարլի համալսարանում

Դեկտեմբեր 11,2022 19:16

Դեկտեմբերի 10-ին Պրահայի Կարլի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի կինոդահլիճում տեղի ունեցավ  չեխ ճանապարհորդ ու գրող  Կարել Հանսայի «Արեւելքի արհավիրքները» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը։

Ողջունելով ներկաներին ու կազմակերպիչներին, Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը կարեւորեց, որ ցեղասպանությանը նվիրված չեխ հեղինակի գրքի շնորհանդեսը  տեղի է ունենում Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա՝ դեկտեմբերի 9-ին հաջորդող օրը, որը ողջ աշխարհում նշվում է 2015 թվականից, երբ նաեւ Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿի Մարդու իրավունքների  խորհրդում ընդունվեց  այդ որոշումը։ Նրա խոսքով, կարելի է ասել, որ սա  նաեւ չեխահայ համայնքի փոքր ներդրումն է այդ օրվա  հիշատակման մեջ։ Դեսպան Հովակիմյանը նաեւ վերհիշեց, որ տարիներ առաջ, երբ 2006 թվականին Չեխիայի Սենատում կազմակերպվեց ցեղասպանությանը նվիրված գիտաժողով, այն ժամանակ «Օրեր» ամսագիրը ներկայացրեց Հանսայի գրքի վերատպությունը՝ որով սկիզբ դրվեց Չեխիայում Հայոց ցեղասպանության մասին օբյեկտիվ տեղեկատվության տարածմանը չեխերեն լեզվով։  Եվ այժմ տարիներ անց նա ներկա է գտնվում հայերեն թարգմանության հրատարակությանը։ Դեսպան Հովակիմյանը շնորհավորեց թարգմանչին՝ Աննա Կարապետյանին կատարված մեծ աշխատանքի համար, որը թույլ կտա ոչ միայն Հայաստանում  ապրողներին ծանոթանալ չեխ հեղինակի աշխատանքին, այլեւ ցեղասպանագետներին՝ ուսումնասիրելու նրա գիրքը։

Մանրամասները` ՕՐԵՐ-ի կայքէջում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031