Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Արարատ Միրզոյանը Միացյալ Թագավորության ԱԳ նախարարին ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով տեղաշարժի արգելափակման, Լեռնային Ղարաբաղի գազամատակարարման խափանման հետևանքները

Դեկտեմբեր 15,2022 23:35

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Միացյալ Թագավորության ԱԳ նախարարի հետ

Դեկտեմբերի 14-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի, Հարավային Ասիայի և ՄԱԿ հարցերով պետնախարար լորդ Թարիք Ահմադի հետ:

Արարատ Միրզոյանն անդրադարձել է անվտանգային իրավիճակին Հարավային Կովկասում, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ վերջին զարգացումներին:

Հայկական կողմը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով տեղաշարժի արգելափակման, Լեռնային Ղարաբաղի գազամատակարարման խափանման հետևանքները, շեշտելով, որ Արցախը կանգնած է հումանիտար ճգնաժամի սպառնալիքի առջև, և իրավիճակը չկարգավորվելու դեպքում կբերի աղետի։

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանի ղեկավարության գործողությունները, ռազմատենչ հռետորաբանությունը և առավելապաշտական մոտեցումը լրջորեն վտանգում են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու հնարավորությունը:

Արարատ Միրզոյանն ու Թարիք Ահմադն անդրադարձել են նաև երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններին:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031