Լրահոս
Օրվա լրահոսը

Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական-քրեական հետապնդում. Վարազդատ Հարությունյան

Դեկտեմբեր 19,2022 22:22

Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական-քրեական հետապնդում։

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարքի համար, այն է՝ «Անձի կամ անձանց խմբի նկատմամբ ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութ կամ առարկա տարածելը հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ»։

Ըստ մեղադրանքի՝ կոնկրետ արարքը դրսևորվել է ֆեյսբուքում հետևյալ ստատուսը գրելով․ «Ի նշան բողոքի՝ պետք է հրապարակի տոնածառը վառել»։

Քրեական գործի (խեղկատակության) մանրամասները մի կողմ  թողնելով՝ միայն նշեմ, որ գործով հայտարարվեց ավարտ, սակայն մինչ այժմ պարզ չէ, թե ո՞վ է այն անձը կամ անձանց խումբը, ում ռասայական, ազգային, էթնիկ կամ այլ հայացքներով կամ անձնական կամ եսիմինչ հատկանիշներով պայմանավորված իբրև թե գրվել է ստատուսը։

Լուրջ կասկածներ ունեմ, որ ըստ քրեական հետապնդում իրականացնող մարմնի՝ այդ անձանց խումբն ադրբեջանցիներն են․․․»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031