Լրահոս
Օրվա լրահոսը

Կալանավորված կինը սպառնացել է սպանել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի պետին

Դեկտեմբեր 22,2022 23:23

Aravot.аm-ի տեղեկություններով, ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզի բաժնի Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Մարիետա Խ․-ի դեմ։

Քրեակատարողական հիմնարկի պետը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, ըստ որի, դեկտեմբերի 19-ին, ժամը 16-ի սահմաններում, Մարիետա Խ․-ն,  բղավելով՝ վազել է ՔԿՀ-ի օպերատիվ բաժնի պետի ուղղությամբ, փորձել հարվածել վերջինիս, սակայն քրեակատարողական հիմնարկի ծառայողներ կալանավորված կնոջը դուրս են բերել աշխատասենյակից։

Չնայած աշխատակիցների զգուշացումներին ու սաստումներին, տիկին Մարիետան չի բավարարվել այդքանով․ նա սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել օպերատիվ բաժնի պետի հասցեով՝ սպառնալով սպանել նրան։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031