Լրահոս
Օրվա լրահոսը

Անհրաժեշտ է ապահովել դատաբժշկական փորձաքննության հնարավորինս սեղմ ժամկետներում իրականացումը․ Իրավական նախաձեռնությունների կենտրոն

Մայիս 06,2026 17:17 Share

2026 թվականի մարտի 5-ին «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ին է դիմել ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ-ում պահվող կալանավորված կանանցից մեկը, որը տեղեկացրել է, որ տառապում է բազմաթիվ բարձր ռիսկային հիվանդություններով, որոնք անհամատեղելի են կալանքի՝ որպես խափանման միջոցի կրման հետ։ Գրությանը կից՝ կալանավորված կինը Կազմակերպությանն է տրամադրել նաև ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Աբովյան» ստորաբաժանման կողմից 2025 թվականի փետրվարի 11-ին տրամադրված ամբուլատոր բժշկական քարտից քաղվածքը, որտեղ թվարկված են իր վերաբերյալ ախտորոշումները, ինչպես նաև նշված է, որ կինը գտնվում է ստորաբաժանման բժիշկների հսկողության տակ, ստանում է բուժումներ։

Հաշվի առնելով վերագրյալը՝ Կազմակերպությունը 2026 թվականի ապրիլի 6-ին դիմել է ՀՀ առողջապահության նախարարությանը՝ խնդրելով տեղեկացնել, թե արդյո՞ք առկա է համապատասխան մասնագիտական եզրակացություն առ այն, որ տվյալ կալանավորված կնոջ առողջական վիճակը չի համապատասխանում կալանքի՝ որպես խափանման միջոցի կիրառման հետ։ Եվ եթե այո, ապա ի՞նչ համապատասխան քայլեր են նախատեսվում ձեռնարկվել։

2026 թվականի ապրիլի 30-ին Կազմակերպությունը պաշտոնական պարզաբանում է ստացել ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ից, որով տեղեկացրել են, որ կալանավորված կնոջ վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում նշանակվել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, որը պատվիրակվել է ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ին։ 2026 թվականի մարտի 3-ին կալանավորված կինը ներկայացել է կենտրոն փորձաքննության, որի ընթացքում վերջինիս վերաբերյալ էլեկտրոնային առողջապահական համակարգի «Արդեմ» ծրագրով կազմվել են թվով 2 ուղեգրեր՝ «Արմենիա» ՀԲԿ-ում բժշկական հետազոտություններ իրականացնելու նպատակով, որի արդյունքները դեռևս չեն ստացվել։ Այդպիսիք ստացվելուց և դրանց բավարար լինելու դեպքում հնարավորինս սեղմ ժամկետում ավարտվելու է փորձաքննությունը և տրվելու է փորձագիտական եզրակացությունը։

Կազմակերպության դիրքորոշմամբ՝ հաշվի առնելով կալանավորված կնոջ կողմից ներկայացված բարձր ռիսկային հիվանդությունների վերաբերյալ տվյալները, անհրաժեշտ է ապահովել դատաբժշկական փորձաքննության հնարավորինս սեղմ ժամկետներում իրականացումը, ինչպես նաև մինչև դրա ավարտը առաջնահերթ կերպով երաշխավորել նրա առողջական վիճակի պատշաճ բժշկական հսկողությունն ու անհրաժեշտ խնամքը։
«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031