Երեկ առաջին անգամ անցկացվեց «ԱԶԳԱՅԻՆ ԸՆՏՐԱՆԻ» միջոցառումը, որը նպատակ ունի ստեղծել նախադրյալներ հասարակության բոլոր ոլորտների ներկայացուցիչների միատեղման, միավորման և փոխադարձ կապի ամրապնդման համար:

Լուսանկարը՝ միջոցառման կազմակերպիչ իրավաբանական գիտությունների դոկտոր Ենոք Ազարյանի ֆեյսբուքյան էջից
Միջոցառման շրջանակներում պարգեւատրվեցին տարաբնույթ ոլորտներում անուրանալի ավանդ ներդրած անձինք և կազմակերպությունները՝ ձևավորելու համար ավանդույթ ազգային միասնության և արժեքների պահպանման և դրանց ամրապնդման համար:

Գնահատվեց նաեւ «Առավոտի» աշխատանքը, որն ISO սերտիֆիկատ ստացավ՝ որակի կառավարման չափանիշներին համապատասխանության համար


















































