Լրահոս
Օրվա լրահոսը

Վստահ եմ՝ 2023 թվականը հաջողված տարի է լինելու մեզ բոլորիս և մայրաքաղաք Երևանի համար․ Հրաչյա Սարգսյան

Դեկտեմբեր 31,2022 22:18

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի ամանորյա ուղերձը

Սիրելի երևանցիներ, հարգարժան հայրենակիցներ,

Շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ:

Վստահ եմ՝ 2023 թվականը հաջողված տարի է լինելու մեզ բոլորիս և մայրաքաղաք Երևանի համար: Ամանորը տոն է, որին պետք է մոտենալ հրաշքի սպասումով, բայց և անելիքի հստակ գիտակցմամբ. քայլ առ քայլ, ժամ առ ժամ ծրագրված և համակարգված աշխատանքն է մեր հաջողությունների և հաղթանակների հիմնական գրավականը:

Թող 2023-ը խաղաղության, բարեկեցության, երազանքների կատարման և ստեղծագործ աշխատանքի տարի լինի:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031