Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք ջերմորեն ենք հիշում Նորին Սրբության հետ մեր հանդիպումները․ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Հռոմի պատվավոր Պապ Բենեդիկտոս XVI -ի մահվան կապակցությամբ

Դեկտեմբեր 31,2022 22:58

Դեկտեմբերի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանուն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի,  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության և հավատավոր ժողովրդի ցավակցագիր է հղել Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապին պատվավոր Պապ Բենեդիկտոս XVI -ի մահվան կապակցությամբ։

Ամենայն Հայոց Հայրապետը ցավակցական նամակում մասնավորաբար նշել է. «Ավելի քան յոթանասուն տարի Նորին Սրբությունը անսահման նվիրումով ու հանձնառությամբ ծառայեց Եկեղեցուն և կարևոր դեր խաղաց կաթոլիկ աստվածաբանական ավանդության զարգացման գործում: Մենք ջերմորեն ենք հիշում Նորին Սրբության հետ մեր հանդիպումները և գոհություն ենք հայտնում Աստծուն երջանկահիշատակ պապի՝ Եկեղեցուն տարիների նվիրյալ ծառայության համար։ Սրտաբուխ աղոթք առաքելով առ Տերն  Իր  հավատարիմ ծառայի հանգստության համար՝ խնդրում ենք բարերար Աստծուն ընդունելու նրան Իր հավիտենական երանության մեջ»:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Տեղեկատվական համակարգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031