Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ եւ ՌԴ ՊՆ նախարարների ստորագրությամբ կա այդ մանդատը, չկա որեւէ նշում, որ այն ուժի մեջ է մտնում միայն 3 կողմերի ստորագրությունից հետո». Փաշինյան

Հունվար 10,2023 12:51 Share

Ինչպե՞ս եք պատկերացնում Արցախի շրջափակման հարցի լուծումը. այսօր հրավիրած ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս հարցին պատասխանեց, որ գործընկերների հետ չպետք վերջնագրերով խոսել. «Հրապարակային գնահատականներ տրվել են Լաչինի միջանցքը փակելու մասին: Իմ գնահատմամբ, այն, ինչ տեղի է ունենում Լաչինի միջանցքում, առաջին հերթին ԼՂ հայության՝ սեփական հայրենիքում ապրելու կամքը կոտրելու նպատակ ունի: ՀՀ կառավարության գործիքակազմը պետք է լինի դիվանագիտական, այն է՝ հնարավորինս մեծ ճնշում գործադրել միջազգային հանրությանը»:

Նա նորից մեջբերեց նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետը, որով իրավական պարտավորություններ են դրված Ադրբեջանի ու ՌԴ-ի վրա. «Այո, ռուս խաղաղապահները պետք է ապահովեն Լաչինի միջանցքի երթեւեկությունը: ՀՀ եւ ՌԴ ՊՆ նախարարների ստորագրությամբ կա այդ մանդատը, ճիշտ է, ադրբեջանական կողմն այդ փաստաթուղթը չի ստորագրել, բայց այդ փաստաթղթում չկա որեւէ նշում, որ այն ուժի մեջ է մտնում միայն երեք կողմերի ստորագրությունից հետո»:

Ըստ նրա, որեւէ այլ սուբյեկտ, քան ՌԴ-ն՝ Լաչինի միջանցքում պիտի վերահսկողություն չունենա:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, բեռնափոխադրումներին, նա ասաց. «Թուրքիայի նախագահի հետ հեռախոսազրույց ենք ունեցել, կարեւոր է, որ դինամիկա ունենանք հարաբերություններում: Հույս ունեմ,որ առաջիկայում երկու երկրների համար կբացվի սահմանը, ինչպես նաեւ դիվանագիտական անձնագրերով անձանց համար: Լոգիստիկայի լուրջ փոփոխություն է տեղի ունենում, այս տարածաշրջանը միջազգային բեռնափոխադրումների առումով շատ ավելի հետաքրքիր է դառնում: ՀՀ-ի եւ Թուրքիայի միջեւ սահմանի եւ հայ-թուրքական երկաթուղու բացումը շատ ավելի գլոբալ նշանակություն է ստանում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031