Լրահոս
Օրվա լրահոսը

Մի հույն Թուրքիային է վաճառել դրոններ ոչնչացնող իր գյուտը

Հունվար 16,2023 18:02

Կոնստանտինոս Սոուկոսը, հույն ձեռներեց ու գյուտարար, ստեղծել է մեքենա, որը խփում է անօդաչու թռչող սարքերին՝ լազերի միջոցով։ Նա իր հայրենակից վլոգեր Նիկոս Թեոլոգոսին ուղիղ ցուցադրությամբ ներկայացրեց իր արտադրանքը՝ Minotaur-ը, համալրված լազերներով, որոնք երեք վայրկյանում ունակ են այրել որոշակի բարձրության վրա թռչող ցանկացած անօդաչու թռչող սարքի «հետույքը»։

Զենքի համակարգը Թուրքիային առաջարկվել է Ֆրանսիայում կայացած ցուցահանդեսի ժամանակ, և ըստ հունական News Auto լրատվամիջոցի, պարոն Սուկոսն ընդունել է համատեղ համագործակցության թուրքական առաջարկը։

Minotaur-ը ոչ միայն ոչնչացնում է լազերի միջոցով, այլև թիրախավորում է դրոնները: Պարոն Սուկոսը վստահեցնում է, որ ինքը աշխատում է այս ռազմական մեքենայի վրա արդեն 13 տարի: Minotaur-ի նախատիպը գտնվում է պարոն Սուկոսի արտադրամասում։ Հունական լրատվամիջոցները վերջին մի քանի ամիսների ընթացքում լուրջ հետաքրքրություն են ցուցաբերել Մինոտավրի նկատմամբ: Սակայն տեղեկություն չկա, թե արդյոք Մինոտավրն առաջարկվել է Հունաստանի կառավարությանը, և եթե այո, ապա ինչ փուլում են բանակցությունները։

Պարոն Սուկոսն արտադրամաս չունի։ Նա գյուտարար է և իր արտոնագրերը վաճառում է շահագրգիռ կողմերին: Իր 40-ամյա կարիերայի ընթացքում նա մշակել է տարբեր տնային ռոբոտներ, որոնք, ըստ նրա, «կարող են պատրաստել ճաշատեսակներ կամ սուրճ մատուցել»։ Նրա գլխավոր ձեռքբերումներից և հպարտությունից մեկն այն տեխնոլոգիան է, որը նա մշակել է տարիներ առաջ՝ ժամկետանց զինամթերքը ոչնչացնելու համար, ներառյալ բարձր ռիսկայինները, ինչպիսիք են քիմիական զենքը: Այս համակարգը, որը կոչվում է Castalia, մատակարարվել է ԱՄՆ կառավարությանը «տասնյակ միլիոնավոր եվրոյով»։

Բուլղարական ռազմական լրատվամիջոցի հոդվածն անգլերենից թարգմանեց՝ Աննա Ազնաուրը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031