Լրահոս
Օրվա լրահոսը

Պակասել է ԱՄՆ-ից և ՌԴ-ից Հայաստան ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքը. «Ժողովուրդ»

Հունվար 17,2023 10:47

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախորդ տարվա նոյեմբերին ֆիզիկական անձանց անունով բանկերի միջոցով արտերկրից ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 225 միլիոն 321 հազար դոլար: Նկատենք, որ, հոկտեմբեր ամսվա համեմատ, Հայաստան ուղարկված դրսի փողերի` տրանսֆերտների զուտ ներհոսքը ավելացել է 101 միլիոն 602 հազար դոլարով:

Ռուսաստանի Դաշնությունից ստացված զուտ ներհոսքը, այլ կերպ ասած՝ Հայաստան եկած ու մնացած գումարը, նոյեմբեր ամսին կազմել է 317 մլն 935 հազար դոլար. այն, սեպտեմբեր ամսվա համեմատ, 123 մլն 924 հազար դոլարով պակասել է:

Նկատենք նաեւ, որ պակասել է ԱՄՆ-ից Հայաստան ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքը. եթե նախորդ տարվա սեպտեմբերին այն կազմել է 25 մլն 835 հազար դոլար, ապա նոյեմբերին դարձել է 11 մլն 778 հազար դոլար։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031