Լրահոս
Օրվա լրահոսը

Մովսես գյուղում տեղի ունեցած դեպքերի առթիվ ՔԿ Բերդի քննչական բաժնում 2 քրեական վարույթ է նախաձեռնվել

Հունվար 24,2023 14:29

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Չնայած արդեն երկրորդ օրն է՝ առանձին լրատվամիջոցների մեկնաբանություններ եմ փոխանցում Տավուշի մարզի Մովսես գյուղում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ, սակայն բանավոր հարցումները չեն դադարում։ Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ հարկ եմ համարում հայտնել հետևյալը.

Ոստիկանությունից ստացված հաղորդումների հիման վրա Մովսես գյուղում տեղի ունեցած դեպքերի առթիվ ՀՀ ՔԿ Բերդի քննչական բաժնում նախաձեռնվել է երկու առանձին քրեական վարույթ։ Դրանցից մեկը, կապված բնակիչներից մեկի ավտոմեքենայից առերևույթ ձայնարկիչ գողանալու դեպքի հետ, նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, իսկ մյուսը՝ կապված բնակիչների ավտոդողերը վնասելու և խոտի այրման դեպքերի հետ, նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Սկսվել է նախաքննություն, որի շրջանակներում իրականացվում են քննչական ու վարութային գործողություններ՝ կատարված դեպքերի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Ոստիկանությանը տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կատարելու հանձնարարություն՝ նաև առերևույթ հանցանք կատարած անձին կամ անձանց հայտնաբերելու նպատակով։

ՀՀ քննչական կոմիտեն գյուղի բնակիչներից հաղորդումներ չի ստացել, այդպիսիք լինելու դեպքում սահմանված կարգով իրավական ընթացակարգ կապահովվի։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031