Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Խաչանովն արդեն կիսաեզրափակչում է

Հունվար 24,2023 15:57 Share

Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը փայլում է Ավստրալիայի բաց առաջնությունում:

Մեր հայրենակիցը ¼ եզրափակչում հերթական հաղթանակը տարավ: Այս անգամ նա 7:6, (7:5), 6:3, 6:0 հաշվով պարտության մատնեց աշխարհի 29-րդ ռակետ, ամերիկացի Սեբաստիան Կորդային՝ «վրեժ լուծելով» Ռուսաստանի հավաքականում իր թիմակից Դմիտրի Մեդվեդեւի պարտության դիմաց: Ու չնայած մրցակիցը Australian Open-ը լքեց վնասվածքի պատճառով, դա ամենեւին էլ չի նսեմացնում Խաչանովի խաղի մակարդակն ու հաղթանակի արժեքը:

Մելբուռնում հաջող մրցելույթների շնորհիվ Խաչանովը ATP վարկանիշային ցուցակում արդեն բարձրացել է 13-րդ հորիզոնական: Ավելի առաջ գնալու համար նա պետք է հաղթահարի նաեւ կիսաեզրափակչի արգելքը, որտեղ խաղալու է Ստեֆանոս Ցիցիպաս-Իրժի Լեխեչկի զույգի հաղթողի հետ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել