Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Եթե Փաշինյանը հարցաքննվել է, թեկուզ 100 անգամ, ո՞ւր է արդյունքը»․ Հերոսի հայր

Հունվար 30,2023 23:33

«Իրականությունն այն է, որ մեծ մեղք գործած մարդը պատասխանատվության չի ենթարկվում։ Վարչապետի մասին է խոսքը։ Ասաց՝ կարող էինք կանխել պատերազմը, բայց կունենայինք նույն արդյունքը, բայց առանց զոհերի․․․մի՞թե դա մեծ մեղք չի։ Այդքան զոհվածի թիվը մեծ մեղք չի՞»,-լրագրողների հետ զրույցում այսօր ասաց

2020թ․-ի պատերազմում նոյեմբերի 7-ին Շուշիում անմահացած Գեւորգ Ավդիխանյանի հայրը՝ Բորիկ Կոյտիկովը։

«Մեզ մեկ-մեկ կողքից ասում են՝ չեք հոգնե՞լ։ Ինչի՞ց հոգնենք։ Չէ՞ որ այդ մարդն ասել է մեղքի իր բաժնի մասին։ Նա հարցաքննվել է։ Թեկուզ հարյուր անգամ։ Արդյունք կա՞։ Ի՞նչ են ճշտել, ի՞նչ չեն ճշտել։ Իր հարցաքննությունից ոչ մի բան չփոխվեց, դրա համար մեր զինվորների վիճակը նույնն է։ Այսօր Թուրքիայի եւ Ադրբեջանի ճիրանների մեջ ենք, ու ժողովրդի հեչ պետքը չի»,-հավելեց ծնողը։

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանի բարձրաստիճան պաշտոնատար մի խումբ անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի նախաքննությունը 2022-ի մայիսի 4-ից շարունակվում է․ վարույթի շրջանակներում էլ հարցաքննվել է Փաշինյանը՝ որպես վկա։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031