Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկահայերը Կոնգրեսից պահանջում են դադարեցնել ցանկացած տեսակի օգնությունն Ադրբեջանին

Փետրվար 02,2023 23:59

Այս պահին Վաշինգթոնում Կապիտոլիումի բլրի վրա ամերիկահայերը բողոքի ցույց են անում՝ պահանջելով ԱՄՆ-ին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ամեն տեսակ օգնությունը, շտապ մարդասիրական օգնություն ուղարկել Արցախ, կոնկրետ քայլեր իրականացնել՝ Ադրբեջանի կողմից Արցախի էթնիկ զտումները  կանխելու համար։

Բողոքի ցույցի մասնակիցները բացականչում են «Արցախը Հայաստանն է»,  «Դադարեցնել հայոց 2-րդ ցեղասպանությունը»,  «Ոչ, Ադրբեջանին տրամադրվելիք օգնությանը»  և նմանատիպ  այլ կարգախոսներ:

Բողոքի ցույցը կազմակերպել է ՀՅԴ–ն։

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728