Լրահոս
Օրվա լրահոսը

Օլաֆ Շոլցի հայտարարությամբ հոդս են ցնդում Փաշինյանի մտքերը, թե միջազգային հանրությունը ստիպում է իջեցնել նշաձողն Արցախի հարցում. Հակոբ Հակոբյան

Մարտ 03,2023 12:41 Share
Աջակցեք aravot.am-ին

Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյան ֆեյսբուքյան գրառումը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հայտարարությունը կրկին հաստատեց այն համոզմունքը, որ Նիկոլ Փաշինյանը և նրա վարչախումբը, 2018 թվականին եկել էին Արցախը հանձնելու, և այդ գործընթացը հաջողությամբ կատարում են: Այս հայտարարությամբ հոդս է ցնդում Նիկոլի այն բոլոր մտքերը, թե միջազգային հանրությունը ստիպում է իրեն Արցախի հարցում իջեցնել նշաձողը:

Հրատապ անհրաժեշտություն է, որ Արցախի Հանրապետության իշխանությունները վերանայեն իրենց վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության իշխանությունների նկատմամբ, քանզի նրանք Արցախի անկախության գործընթացի փոխարեն առաջ են մղում նրա հանձնման գաղափարը:

Սա ոչ այլ ինչ է, քան Արցախի իշխանությունների կողմից հայտարարած կարմիր գծի հատում և իրենք պետք է ցույց տան, թե ինչ են անելու, երբ հատվում է իրենց իսկ կողմից նշած կարմիր գիծը: Հասել է ժամանակը, որ մեզանից յուրաքանչյուրը վերջապես գիտակցի իր պատասխանատվությունը ոչ միայն սեփական և իր մերձավորների ապագայի, այլև մեր երկրի ու ազգի ապագայի գործում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: