Լրահոս
Օրվա լրահոսը

Շարմազանով. Սա առաջին անգամը չէ, երբ Նիկոլը խուսափում է «conflict» ձեւակերպումից եւ կիրառում է «issue» բառը

Մարտ 03,2023 13:43

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի տելեգրամյան գրառումը

Նույնիսկ Շոլցի ինքնորոշման իրավունք ասելուց հետո Նիկոլն այն չարտաբերեց։

Ծանոթացա Նիկոլի ելույթին «Անվտանգությունը և կայունությունը Հարավային Կովկասում. Հայաստանի հեռանկարը» թեմայով քննարկմանը։

Այն ոտքից գլուխ թրքահպատակ էր ու չէր ներառում Հայաստանի ու Արցախի պետական շահերը։

Նախ, խոսելով Լեռնային Ղարաբաղի մասին, Փաշինյանն օգտագործում է ոչ թե Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտ, այլ Լեռնային Ղարաբաղի հարց ձեւակերպումը։

Սա առաջին անգամը չէ, երբ Նիկոլն անգլիալեզու լսարանում խուսափում է «conflict» ձեւակերպումից եւ կիրառում է «issue» բառը։

Սա դարձել է տխուր օրինաչափություն ու դրանով Նիկոլը համաձայնվում է Ալիեւի այն մտքին, որ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտ գոյություն չունի, այլ կա ընդամենը հարց կամ խնդիր։

Բայց դրա փոխարեն Նիկոլը հնազանդորեն կատարում է Թուրքիայի պահանջը ու այդ երկրի մասին խոսելուց արտասանում է «թյուրքիյե», այլ ոչ նախկինում օգտագործվող «թըրքի»՝ հերթական անգամ ի ցույց դնելով Էրդողանին դուր գալու պատրաստակամությունը։

Հաջորդը. նույնիսկ Գերմանիայի կանցլեր Շոլցի կողմից ինքնորոշման իրավունք եզրույթն օգտագործելուց հետո Նիկոլը չի խոսում ինքնորոշումից։

Նա վախենում ու խուսափում է խոսել Արցախի ինքնորոշման իրավունքից ու փոխարենը հերթական անգամ արտաբերում է միայն Արցախի հայերի իրավունքների մասին:

Ստամբուլի ու Երուսաղեմի հայերն էլ իրավունքներ ունեն, բայց դա ինքնորոշման իրավունք չէ։

Եվ ամենակարևորը։

Փաշինյանն ասում է, որ Հայաստանը համաձայնել է տարանջատել ԼՂ հիմնախնդրի կարգավորումը հայ-ադրբեջանական գործընթացից։

Սա ադրբեջանական պահանջի բավարարում է ու ադրբեջանական թեզ է։

Դա խոստովանել է հենց Նիկոլի ԱԳՆ-ն։

Այս թեզն Արցախից ձեռքերը լվալու, Արցախյան շարժմանը դավաճանելու ու Եռաբլուրն ուրանալու թեզ է։

Իսկ Նիկոլի խոսքերը «հայկական ժողովրդավարության» մասին ուղղակի ծիծաղելի են։

1.Նիկոլն ու դեմոկրատիան այնքան կապ ունեն իրար հետ որքան ֆաշիզմն ու մարդասիրությունը։

2.Կարիք չկա ԵՄ անդամ երկրում «ծախել» սեփական ժողովրդավար լինելը, քանի որ նույն ԵՄ-ն սուլթան Ալիեւին համարում է «վստահելի գործընկեր», իսկ Արեւմուտքի նավերն էլ Հայկական լեռներ չեն բարձրանալու։

Հերիք է Արեւմուտքին դուր գալու էժան քայլերի դիմել, օգտվելով ՌԴ-ի խառը վիճակից։

Դա չի բխում ՀՀ շահերից, չնայած Նիկոլը ի՞նչ կապ ունի ՀՀ-ի ու Արցախի շահերի հետ։

Նա խելոք սպասարկում է Թուրքիայի ու շահերը՝ ի վնաս հայկականի։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031