Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի երկու ըմբիշ Բուլղարիայում արդեն եզրափակչում են

Մարտ 03,2023 14:09

Բուլղարիայում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Դան Կոլով եւ Նիկոլա Պետրով ավանդական միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականի անդամներ, 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը եւ 63 կգ Հրաչյա Պողոսյանը մտել են եզրափակիչ:

Այսօր պայքարի մեջ ներգրավվելու է Վիգեն Նազարյանը՝ 87 կգ, իսկ վաղը՝ 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը եւ 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը:

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան տեղեկացնում է, որ 82 կգ քաշային կարգում մեր Սամվել Գրիգորյանի եւ Կարապետ Չալյանի դիմակայությունն ավարտվել է առաջինի հաղթանակով, սակայն ավելի ուշ Սամվելը պարտություն է կրել:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031