Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականն ավարտեց մրցելույթները Եվրոպայի առաջնությունում՝ 1 ոսկե, 1 արծաթե, 3 բրոնզե մեդալով։
Այսօր մեր երեք ըմբիշներ գոտեմարտեցին մեդալների համար։
Առավել քան սպասված էր 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանի գոտեմարտը եզրափակչում, որտեղ 22-ամյա մեր ըմբիշը, ավաղ, հավասար պայքարում զիջեց սերբ մրցակցին ու բավարարվեց Եվրոպայի փոխչեմպիոնի տիտղոսով։
Հատկանշական է, որ Սուրենը առաջին անգամ էր մասնակցում Եվրոպայի ուժեղագույնների պայքարին։
Կարդացեք նաև
Ու չնայած միանգամայն կարող էր եզրափակչում էլ հաղթել, սակայն մի բան հաստատ է․ նա իրավամբ կարող է համարվել այս առաջնության հայտնություններից մեկը։
Այսօր մեր ընտրանուն մեկական բրոնզ բերեցին նաև բազմափորձ Սլավիկ Գալստյանը և նույնպես մեծահասակների պայքարին առաջին անգամ մասնակցող 72 կգ քաշային Գասպար Տերտերյանը։
Այսպիսով, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը՝ գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ, Տիրանայում նվաճեց 1 ոսկի, 1 արծաթ և 3 բրոնզ։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ




















































