Մեր երկրում այսօր Գործարարի օրն է:
2017թ.-ի փետրվարի 9-ի կառավարության 111 որոշումով, մարտի 3-ը սահմանվել է Գործարարի օր։
Չնայած նրան, որ այս օրվա խորհրդին հավուր պատշաճի անդրադարձ չի արվում, անքննելի է մեր երկրի գործարարի, նրա ստեղծած արդյունքի կարևորությունը մեր երկրի գոյության, զարգացման գործում։
Հարգելի գործարար, ՓՄՁ Ասոցիացիայի անդամ ձեռնարկատեր, շնորհավորում ենք Ձեզ Գործարարի օրվա առիթով, շնորհակալություն ենք հայտնում, որ գործում և արարում եք մեր երկրում, ստեղծում աշխատատեղեր, գեներացնում համախառն ներքին արդյունք, հարկեր։
Կարդացեք նաև
Հարկեր՝ որով ձևավորվում է մեր երկրի պետական բյուջեի հիմնական մասը, որով մենք ապահովում ենք մեր երկրի պաշտպանությունը, բարեկեցությունն ու զարգացումը։
Շնորհավորում ենք Ձեզ և մաղթում նորանոր հաջողություններ Ձեր բիզնես գործունեությունում։
ՓՄՁ Ասոցիացիայի թիմ


















































