Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը հայտարարեց՝ չի պատրաստվում գնալ ու փոքրիկ այգի մշակել, ինքն ակտիվ քաղաքականության մեջ է

Մարտ 07,2023 23:00

Այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը իր «Բանակցային առաջնագծում» գրքի շնորհանդեսից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց. «Ինձ հաճախ են հարցնում, թե երբ եմ ես գիրք գրելու կամ մենուարներ: Ես միշտ պատասխանում եմ՝ մոտ ժամանակներս չեմ պատրաստվում հուշեր գրելու՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինչպես նախկինում, այնպես եւ հիմա ես ժամանակի սղության խնդիր ունեմ միշտ: Հատկապես հիմա չեմ կարծում, որ դրա ժամանակն է: Հիմա շատ ավելի կարեւոր հարցեր, մտահոգություններ կան եւ այդ ուղղությամբ պետք է մտածել: Բայց ես չգիտեն, կարող է ինչ-որ ժամանակ հետո դա էլ անեմ»:

Aravot.am-ի լրագրողը ճշտեց՝ դա նշանակում է, որ ակտիվ քաղաքականության մե՞ջ եք մնալու՝ նա պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ ես հիմա պասիվ քաղաքականության մեջ եմ եւ ոչ էլ նպատակ ունեմ ինչ-որ ժամանակ հետո գնալ ու խնամել մի փոքրիկ այգի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031