Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց կաթողիկոսը, ըստ ռուս հոգևորականի, դատապարտել է պատրիարք Կիրիլի դեմ պատժամիջոցները

Մարտ 15,2023 23:35

«Ազատություն» ռ/կ. Ամենայն Հայոց կաթողիկոսը խստորեն դատապարտել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի դեմ մի շարք երկրների կողմից կիրառված պատժամիջոցները, ռուսական ՏԱՍՍ-ին Գարեգին Երկրորդի հետ հանդիպումից մանրամասներ է փոխանցել Ռուս Ուղղափառ եկեղեցու Երևանի թեմի ժամանակավոր կառավարիչ, Կլինսի մետրոպոլիտ Լեոնիդը։

Ըստ աղբյուրի՝ ռուս հոգևորականը մի քանի օր առաջ Հայաստան է այցելել։ Երկուշաբթի օրը հանդիպել է Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հետ։ Հանդիպման մասին Մայր Աթոռը չի հաղորդել։

Ռուս Ուղղափառ եկեղեցու Երևանի թեմի ժամանակավոր կառավարչի խոսքով՝ նրանք նաև կարևորել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների միջև եռակողմ համագործակցությունը տարածաշրջանում խաղաղության հաստատման համար։

Երեք երկրների հոգևոր առաջնորդները՝ Պատրիարք Կիրիլը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը և Կովկասի մահմեդականների գրասենյակի ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեն մի քանի անգամ հանդիպել են։ Երեք երկրների հոգևոր առաջնորդները, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031