Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմությունը Երևանի գործող իշխանությանը հաղթելու մեծ հնարավորություն ունի, եթե հանդես գա մեկ միասնական թեկնածուով. «Զարթոնք» եւ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

Մարտ 24,2023 16:29

Տեղի է ունեցել «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության և Ազգային անվտանգության ծառայության պահեստազորի սպաների միության ներկայացուցիչների հանդիպումը, քննարկվել են Բերձորի միջանցքի շրջափակման և Հայաստանի ներքաղաքական խնդիրները:

Կողմերն արձանագրել են, որ Հայաստանի գործող իշխանության վարած քաղաքականությունը ոչ միայն չի ապահովում Հայաստանի և Արցախի անվտանգությունը, այլև ուղղակիորեն պարարտ հող է ստեղծում նոր պատերազմի էսկալացիայի համար:

Ներքաղաքական հարցերի կապակցությամբ հաշվի առնելով, որ սահմանադրական եղանակով իշխանափոխության համար կարևոր է իշխանության քաղաքականության հետ անհամաձայն ուժերի կոնսոլիդացիան, այդ թվում՝ ՏԻՄ ընտրություններում, կողմերը եկել են այն եզրահանգմանը, որ ընդդիմությունը Երևանի գործող իշխանությանը հաղթելու մեծ հնարավորություն ունի, եթե հանդես գա մեկ միասնական թեկնածուով, այլապես ձախողվելու է:

ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031